22 Հուլիսի, Երկուշաբթի, 2019

Սուրբ Զատիկին Մայր Աթոռում մեծ իրադարձություն է սպասվում /վիդեո/

 «Ավագ շաբաթը մեր կյանքի կարևորագույն շրջանն է: Այսօրվա մարդու համար շատ մեծ խորհուրդ ունի: Զուտ ծիսական առումով Ավագ հինգշաբթի օրվանից է սկսվում մեր տերունական ճանապարհորդությունը»,- «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա նշեց, որ Ավագ հինգշաբթի տեղի է ունենում ոտնլվայի արարողությունը, Տիրջող Մատնության գիշերն սկսվում է այսօր, սակայն տեղափոխվում է նաև Ավագ ուրբաթ:  

Սրբազանի ներկայացմամբ՝ վերջին ընթրիքը մեծագույն ուսուցումն է մեր կյանքի, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը համբույրով ու հացով մատնվեց: «Այդ խորհուրդը տեղի ունեցավ ամենամեծ երևույթների միջոցով` համբույրի միջոցով, միաժամանակ ընթրիքի: Անդրադառնալով մեր կյանքին, տեսնում ենք, որ շատ բան չի փոխվել, մարդիկ նույն համբույրի ու հացի միջոցով են իրար մատնում»,-նշեց նա:

Սրբազանն անդրադարձավ նաև մամուլին՝ նկատելով, որ Ավագ շաբաթի այս ամբողջ շրջանում լրատվամիջոցները գրեթե չեն անդրադարձել այս թեմային: «Կան շրջաններ, որոնցում մեր կյանքի արտահայտությունները պետք է փոխվեն: Այն մեր ամենօրյա կյանքից դուրս պահանջներ ունի մեզ»,-ընդգծեց սրբազանը:

Միաժամանակ նախապես շնորհավորելով՝ Բագրատ Սրբազանը խորհուրդ տվեց այցելել եկեղեցի շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի գիշերը, Տիրոջ հարության ավետիսը իրար փոխանցելու. հաղթանակի զգացումով լինել, հաղորդությունը ստանալ ու Տիրոջ լույսը տանել տուն: «Հրաշալի է, որ եկեղեցիներից դուրս եկող մարդիկ տանում են իրենց հետ լույսը, ոմանք գիտակցաբար, ոմանք անգիտակից, բայց շարժումը տեսնում եմ դեպի լույսը գնալու»:

Սրբազանը նաև հայտնեց, որ Մայր Աթոռում Հիսուս Քրիստոսի Հարության տոնին Հայորդաց տների միջոցով միջոցառումներ են սպասվում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ