24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սարկոզիին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դաշնակից Մարի-Սելի Գիյոմը “Միություն` հանուն ազգային շարժման” կուսակցությունից, իր նոր գրքում մեղադրել է նրան սեռական ոտնձգությունների մեջ: Նա նշել է, որ Սարկոզին իբր թե իրենից “սեքսուալ բնույթի ծառայություններ” է խնդրել:

58-ամյա Գիյոմը գրել է, որ այդ զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը ժամանել է Ելիսեյան պալատ` իր շրջանում  իրականացվող նախագծի համար գումար խնդրելու: Ընդ որում, նախագահն իբր թե չափազանց գրգռված վիճակում է եղել:

Իր գրքի մասին Գիյոմը հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում: Այն հարցին, թե ինչու է նա գրել այդ գիրքը, նախկին նախագահի կուսակցական ընկերը հայտնել է, որ ինքը ցանկանում է մարդկանց ցույց տալ` ովքեր են իրականում այն քաղաքական գործիչները, որոնց հետ ինքն ստիպված է եղել աշխատել վերջին 10 տարվա ընթացքում:

Սարկոզին առայժմ ոչ մի մեկնաբանություն չի արել գրքի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ