27 Փետրվարի, Երեքշաբթի, 2024
KFC

Վանաձորում մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել

timthumb (1)

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի եւ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մկրտիչ Հակոբյանը, պարեկ Հայկ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Մկրտիչ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ