27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Այս թշվառ, անհայրենիք իշխանություններն իրենց իշխանությունը պահում են մեր տղաների, հայրենակիցների մահերի գնով. Վանեցյան

Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը այսօր այցելել է Երևում Արցախի ներկայացուցչություն:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ինչ-որ ժամանակով ընդդիմության փողոցային պայքարը դադար էր առել, բայց ընդդիմությունը ոչ մի րոպե հետքայլ չի արել և պայքարում է Արցախի ու Հայաստանի համար:

«Ցավով եմ ասում նաև Հայաստանի համար, քանի որ այսօր տեսնում ենք, թե ամեն օր ինչեր են կատարվում ՀՀ սահմաններին: Արցախում այսօր շատ բարդ է, բայց փառք ու պատիվ մեր քույրերին ու եղբայրներին, որոնք կարողանում են դիմակայել այս դժվարություններին և ցույց տալ, որ կարողանում են պայքարել իրենց հայրենիքի համար և դրանով նաև մեզ էլ «ստիպեն», որ պայքարենք իրենց իրավունքների համար: Քննադատություններ շատ կարող են հնչել, կարող ենք ասել, որ ընդմիջումներով պայքարել չի կարելի, բայց հասկանում եք, որ այս թշվառ, ազգադավ, անհայրենիք իշխանությունները պայքարում են բացառապես իրենց իշխանությունը պահելու համար: Սրանք իշխանությունը պահում են մեր տղաների, հայրենակիցների մահերի գնով: Յուրաքանչյուր օր լսում ենք նոր գույժի մասին, որ զոհվեցին, գերեվարվեցին մեր տղաները, սովամահ են լինում մեր երեխաները, բայց այս իշխանություններն անում են ամեն ինչ, որ մնան իշխանության: Պետք է չհուսահատվենք և պայքարենք», – նշեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ