11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մարությանն արդեն թիմ է հավաքում․ «Հրապարակ»

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս վերադարձել է հյուրախաղերից, նա տեւական ժամանակ ԱՄՆ-ում էր։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ ակտիվ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Թեեւ դեռ հստակ չէ, թե որ կուսակցությամբ է մասնակցելու, գուցե նորն է գրանցելու, սակայն արդեն թիմ է հավաքում:

Մեզ երկու անուն տվեցին, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը» ավագանու նախկին անդամներ են` մեկը հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանն է, մյուսը՝ Էռնեստ Ավանեսովը, ով պարբերաբար քննադատում է Տիգրան Ավինյանին։ Անցած տարեվերջին, օրինակ, «Սուրմալուի» փլատակների մոտ նկարված Ավինյանին նա խորհուրդ էր տվել․ «Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք, լենտեր կտրում կամ հայտարարում, որ քաղաքապետի թեկնածուն եք»։

Երեկ, սակայն, Ավանեսովն ասաց, որ քննարկում չի ունեցել Մարությանի հետ, նրա հետ վերջին անգամ շփվել է քաղաքապետության շրջանում, սակայն չբացառեց, որ կարող է հայտնվել Մարությանի ցուցակում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ