11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար․ ԱՄՆ պետդեպ

Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», – երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատելը։

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը կարող են իսկապես ինչ-որ նշանակալի հաջողության հասնել, ԱՄՆ Պատելը պատասխանել է՝ կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը․

«Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագայի ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Վերջին անգամ նրանք հանդիպել են մայիսի սկզբին կրկին ԱՄՆ-ում։ Այդ բանակցություններին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ