23 Սեպտեմբերի, Saturday, 2023
KFC

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, Տիգրանաշենին կսպասվի Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ ավելի վատ. Արթուր Խաչատրյան

lil_6638.thumb

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ու շարունակի այն քաղաքականություը, որն այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին կսպասվի Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ ավելի վատ։

«Նիկոլ Փաշինյանը հղում է կատարում 1975 թվականի քարտեզին, ինչո՞ւ հենց 1975, ոչ թե, ասենք, 1920-ականների, երբ ԱԼ լճերը ՀՀ տարածք էին ու հետո հանձնվեցին Ադրբեջանին, ընթացքում էլի տարածքներ են զիջվել, դա հասկանալի չէ, չնայած հասկանալի է՝ Ադրբեջանն այդես է ուզում, այդպես է անում», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ 1975 թվականի քարտեզով Գորիս-Կապան ճանապարհն անցնում էր Հայաստանի տարածքով։

«Հիմա, եթե 1975 թիվն են հիմք ընդունում, ինչո՞ւ տարածքը զիջեցին Ադրբեջանին», – նշեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Տիգրանաշենին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե եթե ուզում են ՀՀ փաստացի տարածքից ինչ-որ բան զիջել, դա պետք է տեղի ունենա հանրաքվեով, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ