31 Մայիսի, Չորեքշաբթի, 2023
KFC

ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը»․ «Փաստ»

18208BBE-D0FC-446B-BE44-D110DD539055

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2023 թվականի մարտի 28-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ մարտի 31-ին:

Այս ՊՈԱԿ-ին մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ՝ մասնավորաբար նշելով, որ ՊՈԱԿ-ը ժ/պ-ի կարգավիճակով ղեկավարում է Արմեն Հովհաննիսյանը, որը, ըստ «օդում կախված լուրերի», համարվում է քպական պատգամավորներից մեկի հովանավորյալը։

Նշել էինք, որ, ըստ կառույցում առկա դժգոհությունների, այս անձինք ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը», որից օգտվում են թե՛ իրենք, թե՛ իրենց ծանոթ-բարեկամները, ինչպես նաև ծառայեցնում են քպական շրջանակներից մարդկանց աշխատանքի ընդունելու համար։ Եվ ահա, մենք տեղեկություններ ենք ստացել, որ նույն Հովհաննիսյանը մասնակցելու է հայտարարված մրցույթին, չնայած, ինչպես ՊՈԱԿ-ում են ասում, իրապես նորմալ ընտրությունների դեպքում նա հազիվ թե կարողանա հաղթել:

Դիմեցինք ԿԳՄՍ՝ ճշտելու, թե ովքեր են մասնակցում մրցույթին: Նախարարությունից հայտնեցին, թե մասնակիցների անունները հրապարակել չեն կարող, սակայն տեղեկացրեցին, որ մասնակիցները երկուսն են»:

KFC

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ