11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Որոշումս կայացրել եմ». Հենրիխ Մխիթարյանը չի ցանկացել հանդիպել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին իսկ օրից փորձել է կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց՝ ապարդյուն։

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նա հայտարարեց, թե տարբեր աղբյուրներից իրեն ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը։
«Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապ հաստատել նրա հետ ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն ասել է, որ արդեն կայացրել է իր որոշումն ու չի պատրաստվում փոխել այն։ Կարծում եմ՝ պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է, անձամբ չեմ ճանաչում նրան, բայց, բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով, լսել եմ, որ շատ լավ մարդ է ու շատ լավ ֆուտբոլիստ»,- ասաց Պետրակովը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն առանձին հանդիպում է խնդրել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց Մխիթարյանը չի ցանկացել։
«Պատրաստ էի մեկնել Միլան, որպեսզի պարզապես զրուցենք, սակայն նա չցանկացավ հանդիպել»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ