27 Փետրվարի, Երեքշաբթի, 2024
KFC

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դրսևորման նոր եղանակ է. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյան (4)

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դրսևորման նոր եղանակ է` Հայաստանի իշխանությունների սխալ և թուլամորթ քաղաքականության հետևանքով: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Զրուցակիցը նշում է՝ Արցախի անվտանգային խնդիրները նաև ՌԴ պատասխանատվության հարցն են, սակայն ՀՀ իշխանությունների «անհեռատես և տգետ» քաղաքականության արդյունքում չի հստակեցվել ՌԴ խաղաղարար առաքելության մանդատի լիազորությունների շրջանակը:

 

Ըստ Արտակ Զաքարյանի՝ անցած երկու տարիները բավարար էին, որպեսզի Հայաստանը` իր և Արցախի շահերից ելնելով հասներ այդ մանդատի միջազգային ճանաչմանը և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ Հայտարարության լիարժեք իրագործմանը.

«Արցախի մեր հայրենակիցները հաստատակամ են իրենց արդար և միջազգայնորեն հիմնավորված պահանջում: Հարցի լուծումներից մեկն ամբողջ հայությամբ Արցախի կողքին կանգնելու, նրան գործնականում զորավիգ լինելու, միջազգային բոլոր մակարդակներում Ադրբեջանի անմարդկային և սպառնալից գործողություններն անընդհատ թմբկահարելու, ինչպես նաև օդային ճանապարհով երաշխավորված հումանիտար միջանցք գործարկելու մեջ է:

Իսկ որպեսզի միշտ և հետայսու էլ զերծ մնանք այսպիսի իրավիճակներից` անհրաժեշտ է ազատվել Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին ապրող, թուրք-ադրբեջանական պահանջների տակ ծնկի եկած ամոթալի «իշխանություններից»,-ասում է Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:

Քրիստինա Մուշեղյան 

armlur.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ