20 Հոկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Մայր օրենքի բացակայությունը՝ բժշկի նկատմամբ եղած վերաբերմունքի պատճա՞ռ

image_5482

Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի համոզմամբ՝ լրատվամիջոցները մասնավորապես եւ հասարակությունն ընդհանրապես, բուժաշխատողի հետ կապված ցանկացած դրական բան չեն նկատում: Մինչդեռ, ըստ փորձագետի, ով Բուժաշխատողի օրվա կապակցությամբ իր մտահոգություններն էր կիսում լրագրողների հետ,  բժշկի մասնագիտությունը  ամենապատվելիներից է:

՛՛ ԶԼՄ- ներով շատ հաճախ ենք հանդիպում ոլորտին վերաբերող բացասական լրատվության.ամենքիս է հայտնի՝ երբ ինքնասպանության թեման սկսում է հաճախ շրջանառվել, ինքնասպանությունների թիվը կտրուկ աճում է՛՛: Ահա ինչու, ըստ Պ. Զելվեյանի, այսօր նման վերաբերմունքի են հանդիպում բժիշկները. ասել է թե՝ ունենք այն, ինչ ունենք:

Մի քանի օր առաջ զինվորական բժիշկների հետ կատարվածը որակելով զավեշտալի դեպք՝ բանախոսն արձանագրեց, որ ինչ-ինչ մարդիկ իրենց իրավունք են վերապահում ծեծելով ծանր վիճակի հասցնել մեկին, ով ինքը հարյուրավոր կյանքեր է փրկում: Փորձագետի կարծիքով՝ ԶԼՄ-ները, սեւեռվելով նման փաստերի, ինչպեսեւ՝ ոլորտի բացթողումների վրա, իսկապես վատթարացնում են վիճակը:

Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ ոլորտի խնդիրները պետք չէ վերհանել: Փորձագետի համոզմամբ՝ ընդհակառակը, խնդիրները պիտի բարձրաձայնել եւ փնտրել դրանց լուծումները:՛՛ Մենք արժանի ենք ունենալ առողջապահության կատարյալ համակարգ, միայն թե խնդիրների համար պատասխան տվողը շարքային բժիշկը չպիտի լինի, այլ՝ պատասխանատուները՛՛:

Փորձագետը նկատեց, որ առողջապահության  համակարգը դեռեւս չունի մայր օրենք, ինչը կկանոնոնակարգեր դաշտը եւ առկա խնդիրներն ամբողջությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ