23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

17,5 մլն դրամ է տրամադրվել կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, Բագրատ Բադալյանն ու հատկապես Տարոն Չախոյանը ձմռանը հանկարծ չմրսեն. Հրապարակ

Ավելի վաղ թերթը գրել էր, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ՝ եւս 17,5 մլն դրամ է տրամադրվել կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, Բագրատ Բադալյանն ու հատկապես Տարոն Չախոյանը ձմռանը հանկարծ չմրսեն։ Գնումը կատարվել է դեռեւս 2022-ի ապրիլին՝ «Մենարշին» ՍՊԸ-ից, սակայն պայմանագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 30-ին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ