09 Փետրվարի, Հինգշաբթի, 2023
KFC

«Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները». Արտակ Զաքարյան

Artak-Zaqaryan-5

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները

Սոցհարցումները ոչ միայն ստուգում են մարդկանց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, այլև ստիպում մտածել դրանց մասին: Ավելին, սոցհարցումների արդյունքում որոշակի խնդիրներ առավել ընդգծված են դառնում:

Երեկ MPG ընկերությունը հրապարակեց հերթական սոցհարցման արդյունքները: Համաձայն դրանց` հարցվածների 47,4%-ը ոչ մի կուսակցության չի քվեարկի, 14,7%-ը դժվարանում է որևէ կուսակցության նախապատվություն տալ, իսկ 7.8%-ը հրաժարվել է պատասխանել: Դատելով այս արդյունքներից ստացվում է, որ խորհրդարանական երկրում հասարակության 69,9%-ը չունի վստահելի քաղաքական ուժ:

Խորհրդարանական երկրի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հնարավորություն է տալիս զարգացնել և կայացնել երկրի կուսակցական համակարգը: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կուսակցություններն ավելի շատ վստահության ռեսուրս ունեին և կուսակցական համակարգը կարելի է ասել կայացած էր: Այժմ, այս հարցում ևս ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել:

Ըստ հարցման` քաղաքական ուժերի նկատմամբ շատ թե քիչ վստահություն է տածում հասարակության ընդամենը 30.1%-ը` որոնցից 17,4%-ը «վստահում է» իշխող կապիտուլյանտին: Պարզ է, որ նրանք հիմնականում վարչական ռեսուրսից օգտվող, իշխանության հաշվին փող աշխատող, Հ1 նայող մարդիկ են: Հասարակության 12,7%-ն էլ նախընտրում է ոչ իշխանական կուսակցություններից որևէ մեկին:

Նիկոլի քաղաքական տգիտության արդյունքում ծագած պատերազմը, դավադրությամբ ձեռքբերված պարտությունը, այնուհետև` խաբեությամբ առաջ տարվող կեղծ խաղաղության թեզը ոչ միայն Հայրենիքի, այլ նաև հավատի, հույսի և վստահության կորստի պատճառ է դարձել: MPG ընկերության հարցումը նախ և առաջ ահազանգ է բարոյա-հոգեբանական անկում ու հուսահատություն ապրող հասարակական տրամադրությունների մասին:

Շատ դժվար ու պատասխանատու ժամանակներ են մեզ սպասվում: Պարզ է, որ Նիկոլի իշխանությունը վաղուց արդեն լեգիտիմ չէ, և չունի ոչ մի ռեսուրս իր հանրային վստահությունը բարձրացնելու համար: Կապիտուլյանտները չունեն որևէ հաղթաթուղը` իրենց ցածր հեղինակությունը բարձրացնելու և լեգիտիմ որոշումներ կայացնելու համար: Նման տրամադրությամբ հասարակություններն ի վիճակի չեն զարգանալ, պետություն պահել, հայրենիք պաշտպանել, ժողովրդավարական վերահսկողություն իրականացնել և այլն:

Հետևաբար` հասարակության 70%-ի մոտ, քաղաքական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար, ոչ իշխանական ուժերը մեծ անելիք ունեն: Քաղաքական ուժի և լիդերի համար ամենաբարդ գործը մարդկանց հուսալքությունը փարատելն ու ոտքի կանգնեցնելն է: Հասարակությունը պետք է մոտիվացվի և ուղղորդվի, որպեսզի կարողանա միասնական հաջողություններ արձանագրել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ