26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարող լինել ապահովություն, քանի սեփական իշխանությունդ կամ տհաս է, և/կամ դավաճան․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայում պայթյուն է լինում, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Թուրքիան ռմբակոծում է Սիրիան (երեկ):

Իրանում ցույցեր են, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Իրանը ռմբակոծում է Իրաքը (երեկ):

Սա հետևանք է Իրաքի և Սիրիայի ձախողված պետություններ լինելուն, որի գործում ջանք չեն խնայել, և՛ տեղի իշխանությունները, և՛ ռուսները, և՛ արևմուտքը: Այս պետությունները դարձել են շահերի բախման տարածք, ինչպես հիմա Ուկրաինան:

Եվ, եթե Հայաստանը խելքի չգա, չունենա պետականամետ իշխանություններ, մեզ սպառնում է նույնը, այդ շահերի բախումը մեր տարածքի վրա վերածվելու է ֆիզիկական բախման, դրա վատագույն հետևանքներով:

Սա ուղղակի հիշեցնեմ նրանց, որ կարծում են, թե ամենավատը անցյալում է և մեզ պայծառ օրեր են սպասվում: Չի կարող լինել ապահովություն, քանի սեփական իշխանությունդ կամ տհաս է, և/կամ դավաճան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ