02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Բա որ ռուսական առաջարկներն ընդունելու էիր, ի՞նչ էիր անում Պրահայում Միշելի հետ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Բա որ ռուսական առաջարկներն ընդունելու էիր, ի՞նչ էիր անում Պրահայում Միշելի հետ։

Փաշինյանը հերթական անգամ ապացուցում է, որ չունի քաղաքական սկզբունքներ։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նրա քպ-ական թիմը «կեղտաջուր» էր լցնում ՌԴ-ի վրա, նրա ընտանիքին պատկանող թերթի «աղբյուրը» պնդում էր, որ ՌԴ-ն միջանցք է պահանջում ու ստիպում է ՀՀ-ն մտնի Միութենական պետություն։
Ավելին. Նիկոլի աղբյուր Նիկոլը ՌԴ-ին մեղադրում էր Հայաստանն Ուկրաինա դարձնելու մեջ։

Բայց հիմա հանկարծ Նիկոլը դարձավ թեժ պրորուսական։
Այդպես է պահանջում աթոռը պահպանելու շահը։

Դուք հաճախորդ էլ չեք, դուք ավելի վատ կարգավիճակ ունեք, կապիտուլյանտներ։

Ռուսական «ապտակից» հետո խելոք ընդունեցիք Խովայևին ու հավատարմության երդումներ եք տալիս ՌԴ-ին,մինչև հանդիպեք Արևմուտքի էմիսարներին»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ