25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արփի Դավոյանը «հաչացող շուն» է անվանում իր մասին հրապարակում անող լրագրողներին /տեսանյութ/

Հոկտեմբերի 29-ից հետո մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններն անցել են խախտումներով, որից հետո մի քանի ՔՊ-ականներ պահանջել էին իրականացնել վերահաշվարկ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ քվեարկության ամբողջ կուրացիան ապահովել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ում նկատմամբ կուսակցության ներսում ստեղծվել է լարվածություն։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արփի Դավոյանը նախ հարց ուղղեց, թե նման լուրեր տարածող լրատվամիջոցներին որտեղից նման ինֆորմացիա։

Այնուհետև իշխանական պատգամավորը սպառնաց՝ նման պնդումներ տարածողների հետ կհանդիպեն այլ հարթակում, որտեղ իրենք կապացուցեն իրենց ասածները, և այդ հարթակն իրավական հարթակն է։

«Մամուլը գրում է այն, ինչ իրենց պատվիրում են, տարիներ շարունակ մենք հետևում ենք, թե այդ մամուլն ինչպիսի բաներ է գրում։ Ինչպես ասում էր Ուինստոն Չերչիլը՝ ամեն հաչող շան հետևից որ քար նետես՝ տեղ չես հասնի»,- Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներից մեկին հղում կատարելով՝ հայտնեց իր տեսակետը Արփի Դավոյանը։

Թեպետ իշխանական պատգամավորը հրապարակումներ անող լրագրողներին, անուղղակիորեն և միջնորդավորված անվանեց «հաչացող շուն», բայց նաև չհերքեց, որ վարչության անդամների ընտրության ժամանակ թերություններ եղել են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ