11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Իսկ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը. Փաշինյանի ընտանեկան թերթը նոր հոդված է հրապարակել

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը նոր հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

Վալդայի համաժողովի շրջանակում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նախկին բանակցային փաթեթներին։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատման և սահմանային խնդիրների ամբողջական կարգավորմանը:

Պուտինի խոսքով՝ Վաշինգտոնն առաջարկում է ճանաչել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ «Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, խնդրեմ: Եթե ՀՀ իշխանությունները գտնում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, այդպես ևս կարելի է»,- նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ, ամեն դեպքում, պետք է համաձայնության գալ Ադրբեջանի հետ: Ըստ Պուտինի՝ դա շատ բարդ հարց է:

Սակայն Պուտինի ելույթից հետո ծագում է առնվազն 2 հարց։

1) Իսկ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը։ 

Եթե Պուտինը բաց խոսում է Վաշինգտոնի առաջարկի մասին, ինչու չի ներկայացնում Ռուսաստանի առաջարկը, եթե այն իսկապես շատ ավելի հաջող է, քան ԱՄՆ-ի առաջարկը։

2) Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի առաջարկով։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը գնաց Ռուսաստանի առաջարկած տարբերակով, արդյունքում եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բայց Ռուսաստանի առաջարկով և միջնորդությամբ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն այդպես էլ չհետևեց Ալիևի ու Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության կետերին։

1) Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին։

2) Փառուխում, Խծաբերդում, Հին Թաղերում նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական զինուժը գրոհեց հայկական դիրքերն ու առաջ տեղաշարժվեց։ Ի դեպ, այս ամենը կատարվեց ռուս խաղաղապահների հսկողության գոտում։ Այնինչ, համաձայն նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության, կողմերը պետք է կանգնեին այն դիրքերում, որտեղ այդ պահին էին։ 

3) Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից ամիսներ անց Ադրբեջանի զինուժը Սև լճի շրջանում ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, իսկ սույն թվականի սեպտեմբերի 13-ին ռազմական էսկալացիայի արդյունքում Ջերմուկի կողմից կրկին օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածք։

4) Ադրբեջանն անընդհատ խոսում է ինչ-որ միջանցքից, որի մասին բառ անգամ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ավելին՝ «միջանցքի» մասին Ալիևի խոսույթը կրկնում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ի հավելումն այս ամենի, շեշտենք, որ մինչ օրս ՀԱՊԿ-ը դեռ լուծում չի առաջարկել օկուպացված ՀՀ տարածքի ազատագրման համար, իսկ Ռուսաստանը տեղի ունեցածը համարում է զուտ սահմանային խնդիր։

Արդյոք այս նույն ճակատագի՞րն է սպասվում է Հայաստանին, եթե Ռուսաստանի առաջարկով գնա Ադրբեջանի հետ խաղաղության։ Որո՞նք են այն երաշխիքները, որ ռուսական առաջարկով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանն անգամ ռուսական զորախմբի ներկայությամբ չի դիմի սադրանքների կամ էսկալացիայի։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ