18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թշնամին իր զբաղեցրած դիրքերում ամրաշինական աշխատանքներ է կատարում․ Նորաբակի վարչական ղեկավար․ 168.am

168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 13-ից հետո, Ադրբեջանը տարբեր ուղղություններով հաճախակի է կրակոցներ արձակում Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, հիմնական թիրախն արևելյան սահմանն է։

Վերին Շորժա, Նորաբակ, Կուտական, Կութ և Գեղարքունիքի մարզի հարակից գյուղերը սեպտեմբերի 13-ից սկսած թշնամու թիրախում են։ Վերջին օրերին թեպետ կրակոցների ձայներն այս գյուղերում պարզ չեն լսվում, բայց գյուղերի բարձունքներում թշնամին իր զբաղեցրած դիրքերում սկսել է մեծ ամրաշինական աշխատանքներ կատարել։

168.am-ի հետ զրույցում Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ զբաղեցրած դիրքերում թշնամին ամրանում է։

«Գյուղից տեսանելի չէ, բայց երբ սարի վրա բարձրանում ենք, տեսնում ենք, որ թշնամին իր զբաղեցրած դիրքերում ամրաշինական աշխատանքներ է կատարում, ամրանում է»,- նշեց Վազգեն Ասատրյանը։

Ըստ նրա, սեպտեմբերի 13-ին տարհանված բնակիչների մի մասը դեռևս գյուղ չի վերադարձել։

«Մարդիկ անորոշության մեջ են, դեռ մտածում են՝ ինչ անեն, գալիս են այստեղ՝ կրակոց է, դրա համար էլ դեռ չգիտեն՝ վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ։ Որ ասեմ, մարդկանց տրամադրությունը բարձր է, չէ, մի օր լավ է, մի օր վատ է, օրվա իրադարձություններից է կախված։ Միայն անորոշության մեջ են, մարդ կա՝ իր վեշերն էլ է հետը տարել»,- շեշտեց Վազգեն Ասատրյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ