25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն ուղղված է Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների խաթարմանը․ «Հայաստան» դաշինք

Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է Բաքվի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությունը: Պատահական չէ, որ այս իշխանությունների թիրախում են հայտնվում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունեության առանցքում ունեցել են և ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մոտեցումներ, հայտարարել է «Հայաստան» դաշինքը։

«Փաշինյանի և իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախավորելու հերթական օրինակը «Լազարյան ակումբի» համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան:

Ուշագրավ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացված պարզաբանումը ուղարկվել է ԱԺ արտաքին կապերի վարչության ղեկավարի կողմից։ Իշխանությունների այս քայլը ուղղված է մի կողմից Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խաթարմանը:

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարվող քաղաքականության պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները միայն աճում են»,- նշված է դաշինքի հայտարարությունում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ