10 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Ինչու է շտապում իրանական կողմը․ «Հրապարակ»

a28c2693a77cdf0f3dbcb3d4f1f9a610_M

«Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական այցով երեկվանից Հայաստանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

Ուշագրավ է, որ հյուպատոսության շենքում վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց այն հանդիսավոր արարողությամբ բացելու որոշում է կայացվել, ենթադրվում է՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։ Բանն այն է, որ, ինչպես հաղորդում են Սյունիքի մեր աղբյուրները, մարզային իշխանություններն անգամ տեղյակ չեն եղել այսօր սպասվող միջոցառման մասին, եւ այն, ըստ էության, կայացել է սպոնտան։

Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին որոշում կայացրել էր դեռ 2021-ի դեկտեմբերին, իսկ դրանից հետո Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակել Աբեդին Վարամին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ