24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ․ Արայիկ Հարությունյան

Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս»,- տեսաուղերձի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝  պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ են լինում ՀՀ իշխանությունների հետ, որոնց ընթացքում Արախի իշխանությունները  ներկայացնում են դիրքորոշումները Արցախի ապագայի, հատկապես՝ անվտանգության ու կարգավիճակի հետ կապված։

«ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու:

Կրկին անգամ հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ և այդ մասին հայտարարում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի»,- վստահեցրեց Արայիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ