26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օտարը չի կարող մեր հանդեպ ավելի արդար լինել քան ինքներս մեր հանդեպ ենք արդար.Արմեն Նավասարդյան

ՀՀԿ  անդամ  Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.
 
«Երբ միայնակ ապրող, հիվանդ ու անպաշտպան կինը համակեցության բարոյական նորմերի շրջանակում իր անդորրը պաշտպանելու համար ստիպված դիմում է ոստիկանի օգնությանը, հասարակության լայն շրջանակի կողմից ընկալվում է որպես «գործ տվող»…
Երբ հիվանդ կինը մահանում է, նրա անդորրը խանգարածի մտքով անգամ չի անցնում մահվան մեջ իր մեղքի գուցե գոյություն չունեցող բաժինը փնտրել…
 
Հիմա, երբ թշնամին հարձակվել է Հայաստանի հավաքական հայությն վրա, և իշխանությունները նույն հավաքական հայության անունից դիմում են միջազգային կառույցների, ՀԱՊԿ-ի, առանձին երկրների օգնությանը, չգիտես ինչու դա նույն հայության կողմից արդեն չի ընկալվում որպես ադրբեջանի դեմ «գործ տալ»…
Երբ արյունարբու թշնամին հայ է սպանում, ինչը թշնամու համար այնքան բնական է, որքան որոտը կայծակից հետո, հիվանդ կնոջ անդորրը խանգարած հայի հավաքական կերպարն արդեն սկսում է փնտրել թշնամու մեղքը…
 
Ձևականության տաժանավայրում գտնվող, մթագնած դատողության ճիրաններում խեղդվող ու հավաքական պատասխանատվության վրա թքած ունեցող հասարակություն ենք, որն իր չփոփոխվող նկարագրով կարճատև ընդմիջումներից հետո անընդհատ թշնամու մսաղացն է ուղարկում այն ոգով առյուծներին, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել մեծամասնության իրականում ստոր ու գարշելի գոյությունը…
Առանց իրարակերության մեր ներքին որդին մեր ազգային գիտակցության մուրճով տրորելու ու առանց ինքնավերափոխման ճիգեր գործադրելու զբաղվում ենք միայն մեզ վերացնել ձգտող թշնամուն մեղադրելով, որը աստիճանաբար վերածվում է դեպի ինքնաոչնչացում տանող ուղիղ ճանապարհի…
 
Օտարի օգնությունն էլ հաճախ ուշանում է, որովհետև օտարը չի կարող մեր հանդեպ ավելի արդար լինել քան ինքներս մեր հանդեպ ենք արդար…»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ