20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխանությունում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել․ ՔՊ֊ում գզվռտոց․ «Ժողովուրդ»

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում իրական գզվռտոց է սկսվել մի քանի պատգամավորների՝ հրապարակ նետած առաջարկ-թեզից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Լենա Նազարյանն ու Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մինչեւ Փաշինյանի խորհրդարան գալը՝ խմբակցության նիստի ժամանակ, հայտարարել են, թե կարելի է դիտարկել Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը ու վերջ տալ սահմանային չդադարող լարվածությանը, ասել է թե՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել ու, այսպես ասած, մեկընդմիշտ փակել թեման: Հայտարարությունը, բարեբախտաբար, միանշանակ չի ընդունվել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերոնշյալ պատգամավորները չեն ընկրկել ու այսօր էլ շարունակում են համոզել իրենց գործընկեր պատգամավորներին, թե այս պահին միակ լուծումը դա է: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել խմբակցության դռնփակ նիստը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սոնա Ղազարյանը՝ ըստ երեւույթին չհերքելով, որ նման առաջարկով են հանդես եկել:

Արսեն Թորոսյանն էլ թեեւ տեսավ մեր հաղորդագրությունը, բայց այդպես էլ չարձագանքեց դրան: Փաստորեն, երբ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, 18-ամյա հայ զինվորներն ու պայմանագրայինները կյանքի գնով սահման են պահում, ատամներով մաքառում են ամեն մի միլիմետրի համար, երկրի քաղաքական իշխանությունում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել: Գուցե վախենում են, որ պատերազմը նաեւ իրենց դուռը կարող է թակել, ու փորձում են սիրաշահել խաղաղությունը զենքով պարտադրող մեր վայ հարեւաններին, չեն հասկանում, սակայն, որ դա հարցի լուծում չէ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ