25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր բանակը կռվել է հերոսաբար. մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե մեր զինվորները, սպաները, մեր բանակը կռվել են անձնուրացաբար, հերոսաբար։

«Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհվածներին՝ պիտի ընդգծեմ, որ մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել՝ ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ Հայաստանն ունի ու կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատև ու հայ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել  իր զավակների համար», – ասաց նա։

Այս պահի դրությամբ՝ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։

«ՊՆ-ն, Գլխավոր շտաբը  գնահատում է իրավիճակը, կորուստները ու ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի», – ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, նիստի արդյունքներով որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, ՄԱԿ-ին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ