19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան հնարավոր չէ մատնել պարտության. Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության հռչակման կարևորության, 31-ամյա փորձությունների և զրկանքների, ձեռքբերումների ու կորուստների մասին պաշտոնական և ոչ պաշտոնական բազմաթիվ մեկնաբանություններ են արվելու օրվա առթիվ, հնչելու են դատապարտող և սատարող խոսքեր, հայի կամքից է խոսվելու, միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր են վկայակոչվելու՝ ճիշտ այնպես, ինչպես նախքան 2020 թվականը կամ գուցե՝ աննշան տարբերությամբ։

 

Պատմական ակնարկներ չէ, որ կանեմ այսօր, ոչ էլ ներկայի գնահատականներ կտամ, որովհետև արտակարգ իրավիճակներում արարողակարգային գործողությունները պիտի արմատապես վերափոխել գործնական-կիրառական մոտեցումների’ դրանցով իսկ սահմանելու Արցախի ժողովրդի ապագան։

Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ առավել հստակ և փաստարկված ձևակերպում, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրն է, դժվար է գտնել։ Ուստի միայն ու միայն մեˊր այսօրվա կամքից, մտքից ու խղճից է կախված Արցախի ապագան՝ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու կարգավիճակը։

 

Մեզ առաջին հերթին գիտակցություն է պետք պատմական պատասխանատվության հանդեպ, այդ պատասխանատվությունը ստանձնելու, այն միասնաբար պատվով հանգրվանին հասցնելու կամք ու ջանք։ Իսկ միջագային հանրության արձագանքն ու գործողությունները ուղիղ համեմատական են Արցախի հայկական ապագայի հանդեպ մեր վստահությանն ու հետևողականությանը։

Եվ ուրեմն՝ մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան հնարավոր չէ մատնել պարտության»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ