25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքները Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ իրականության հետ որևէ աղերս չունեն:

 

«Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան
«Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան

Ինչպես հայտնում է Արցախպրեսը, այս մասին երեկ՝ օգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ հանրահավաքի մասնակիցների հարցերին ի պատասխան:
Պետական նախարարի խոսքով՝ Արցախի իշխանությունների օրակարգում ոչ միայն նման հարց չկա, այլև առաջնահերթ են մնում 2020թ.-ի պատերազմի հետևանքով հազարավոր տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու և նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հարցերը:

 

«Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնց անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները:

Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս-մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Ա. Բեգլարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ