26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Շատ հաճելի գործընթաց է սկսվել». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար։

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 156-րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան»։

Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշումը տեղադրվեց ԱԺ պաշտոնական կայքում, սակայն որոշ ժամանակ անց այն հեռացվեց։

 

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գործընթաց է սկսել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։

«Շատ հաճելի գործընթաց է սկսվել»։

Հարցին՝ որոշումը հեռացվել է, ամեն դեպքում կլինի՞ մանդատներից զրկելու գործընթաց, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ