29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը դրական է գնահատում Հիսուս Քրիստոսի արձանի նախագիծը. այն կկառուցվի Հատիս սարի վրա

onj.thumb

Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ, այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Մուլտի գրուպ» ընկերության նախագահը կամ ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև, կարծում ենք, որ զբոսաշրջային հետաքրքրությունը ՀՀ-ի համար էական կմեծացնի», – նշեց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ