09 Օգոստոսի, Երեքշաբթի, 2022
KFC

Ծառուկյանին ընտանիքին պատկանող կազինոն հոկտեմբերի 1-ից կաշխատի. Կառավարությունը որոշումն ընդունեց

f62c68ff180583_62c68ff1805c4.thumb

Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ պետական բյուջեի միջոցներից 4,2 մլրդ կուղղվի «Շանգրի լա» խաղատան տուրքին:

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում պարետի՝ դեռևս 2023 թվականի մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել էին որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը:

Պետական տուրքի մասին օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ, որը կազմում է 1 միլիարդ 375 միլիոն դրամ:

Փոխնախարարը հայտարարեց, թե Ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350Ա որոշմամբ՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է ու, հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է:

Ընկերությունը վիճարկել է նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել. Վարչական դատարանը ընկերության օգտին է վճիռ կայացրել:

«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում ենթակա են վերահաշվարկման, որի արդյունքում խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թվականի երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ», – նշեց փոխնախարարը:

Ըստ այդմ, «Օնիրա քլաբ»-ի նկատմամբ կառավարությունը որոշել է արտոնություն սահմանել և 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամի տուրքը վճարել նրա փոխարեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ունեին երկու տարբերակ՝ կա՛մ այնպես անել, որ պատմությունը զրոյից նորից սկսի, կա՛մ պարզապես զրոյացնեն պատմությունը. իրենք ընտրել են երկրորդ տարբերակը:

«Մենք հիմա ստեղծում ենք հնարավորություն, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից, մաքուր թերթից սկսելու հնարավորություն ստանա», – ասաց Փաշինյանը:

Նշենք, որ «Օնիրա քլաբը» «Շանգրի լա» խաղատունը շահագործող իրավաբանական անձն է և մտնում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ