28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանական խամաճիկները իրենց դավաճան, կեղտոտ ոտքերով եւ հաստ հետույքներով նստել են մի ամբողջ ժողովրդի գլխին․ Մարգարիտ Եսայան

21235_b
ՀՀԿ ԳՄ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«  «Վզիս դրած ա․»  ․․․թուհ , ես ձեր վիզը․․․
 
Իշխանական խամաճիկները իրենց դավաճան, կեղտոտ ոտքերով եւ հաստ հետույքներով նստել են մի ամբողջ ժողովրդի գլխին, վզները հաստացնելով լափում են երկիրը, հայրենիքը տարածք համարելով, ներքինիի պես քռքաշ , ծալված, հայի հայրենիքը մատուցում են թշնամի երկրներին, իրենց ամեն բլթոց փորձում են «արդարացնել»  եւ ամեն բլթոցից հետո ավելի են խրվում իրենց իսկ կեղտի մեջ․․․
Ստորաքարշ եւ անկուշտ սրիկաներ, ձեզ միայն մեկ բան է հետաքրքիր՝ տռզել, հարստանալ, ցմփորանալ, ու՝, հա՝ լափել-լափել մինչեւ վերջ․․․
 
Հիմա, գոնե տեսանե՞լի է, թե , իրականում, ով եւ ովքեր են «ծծում ժողովրդի արյունը» ,/ապացո՞ւյց՝  Եռաբլուր, «խաղաղության դարարջանում զինվորների մահեր, օրը ցերեկով կրակոցներ եւ զոհեր, գներից ու այլ բաներից չեմ խոսելու, վայելեք/, հիմա, գոնե հասկանա՞լի դարձավ, թե ինչու էին տարիներ շարունակ թույն թափում ՀՀ մինչեւ 18-ը գործող իշխանությունների վրա, հիմա, գոնե հիմա, պա՞րզ է, թե Արցախը սրանք ինչու էին «բեռ»  համարում, թե ինչո՞ւ էին ուզում օր առաջ ազատվել այդ «բեռից» ․․․
Հուլիսի մեկին Բերձորն ու Աղավնոն էլ կտան, ու կփակեն Արցախի բոլոր դռները․․․Հետո կհավաքվեն մի հաստավիզ ցնփորի շուրջը եւ արյան խնջույք կսարքեն․․․
Թուհ ես ձեր․․․
 
Կանեն, ժողովուրդ․․․Անում են․․․։Իսկ դուք դինջ լռված նարդի գցեք, մի զբաղվեք քաղաքականությամբ, ինչու զբաղվեք, քաղաքականությունն է ձեզնով զբաղվում․․․
Հրապարակ եկող իմ հայրենակիցները էլի կգան, կպայքարեն, բայց, ցանկացած պայքար դոնքիշոտություն է, եթե թշնամին դեռ չի ծնկել, եթե դեռ ավերում է․․․։
 
Դե, ուրեմն, այսօր պետական համակարգերում, համալսարաններում, այլ կառույցներում աշխատող մարդիկ, դուք կարծում եք, կաշխատեք նաեւ դրսի թուրքի կառավարությո՞ւնում ․․․Չեք աշխատելու, ձեզ մաշկահան կանեն, տեղը թեփ կլցնեն, կկախեն բոլոր հիմնարկների մուտքերի մոտ, որպես ապացույց այն բանի, թե ինչու չի կարելի դավաճանել հայրենիքը, թե ինչու չի կարելի հիմա աշխատել ներսի թուրքի կառավարությունում, հիմնարկներում․․․Դա կանեն դրսի թուրքերը, որ գալիս են մեծ թափով, կանեն, որովհետեւ, ի տարբերություն մեզ՝ լոպազ հայերիս, թուրքը չեղած տեղից երկիր սարքեց, հզորացավ, իսկ մենք կորցրինք մի սրիկա-դավաճանի պատճառով, ու՝ մեծախոսությունից էն կողմ չենք անցնում․․․։ Մտածեք․․․Գուցե եւ հասկանանք վտանգի ողջ խորությունը․․․․
 
Ես ձեզ կոչ չեմ անում այսօր 19․30-ին գալ Ֆրանսիայի հրապարակ եւ կանգնել իմ կողքին․․․Չգաք, խնդրում եմ, չգաք, շարունակեք ՝քաղաքականապես թլպատված եւ քռքաշ ապրել նիկոլիկների համար․․․
Դուք չեք էլ գիտակցում, որ հենց ձեր բարակ վզին է դրված ծախել հայրենիքը եւ դուք մի երկու մանրադրամի դիմաց , ձեր լռությամբ ծախում եք Հայաստանն ու Արցախը․․․
 
Ես այսօր լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում․․․Ես թուրքին տալու հայրենիք չունեմ, մինչեւ հաղթանակ պայքարելու եմ իմ հայրենիքի համար․․․Ու՝ հաղթելու եմ, գիտե՞ք ինչու,  որովհետեւ ես հայրենիք ունեմ․․․Ունեմ․․․Ու միշտ եմ ունենալու․․․» ։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ