27 Նոյեմբերի, Կիրակի, 2022
KFC

Անգամ ՔՊ-ի համար անակնկալ է եղել. «Հրապարակ»

b4ffb9999f28c49c5e47ac3a3d382811_M

«Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը գլխավոր դատախազի պաշտոնում անակնկալի է բերել անգամ ՔՊ-ական պատգամավորներին։ Երբ ՔՊ խմբակցության չաթում պատգամավորներին տեղեկացրել են, որ հունիսի 16-ին հանդիպելու են այդ աղջկա հետ, ով գլխավոր դատախազի թեկնածուն է, շատերը նույնիսկ տեղը չեն բերել, թե ով է նա։

Հետաքրքրվել են եւ պարզել, որ նա հանրությանը հայտնի է Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի գործով քննիչին սկանդալային ու անօրինական հրահանգ իջեցնելու պատմությամբ: Եվ չնայած անցած տարիներին դատախազի թեկնածուների հետ օրենսդիրների հանդիպումն անցնում էր անշլագ մթնոլորտում, բոլորը ներկա էին լինում, երեկ ՔՊ խմբակցության մոտ կեսը ներկա չի եղել Վարդապետյանի հետ հանդիպմանը:

Իսկ փակ հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, թեկնածուն իր կենսագրականն է ներկայացրել, խոստացել է անաչառ ու անկաշկանդ լինել: Իսկ դատախազական եւ իրավապահ համակարգում ուղղակի խուճապ է՝ Վարդապետյանի անփորձությունը եւ կամակատարությունը կարող են մեծ ավերածությունների պատճառ դառնալ։ Գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ