20 Մայիսի, Ուրբաթ, 2022
KFC

Ի՞նչ է պետք «ավանգարդ» դիրքերում լինելու համար. «Փաստ»

e36abde1dc4e4b344999b7733d333feb_M

Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, միշտ էլ ամեն ինչ արել է անլրջացնելու խորհրդարանական գործունեությունը, քաղաքական դիսկուրսը վերածելու բամբասանքի ու դատարկ աղմուկի մակարդակի, փողոցի մակարդակի: Բարեբախտաբար, նախորդ գումարումների խորհրդարանի մեծամասնությունը, ինչպես նաև այլ ընդդիմադիրները տուրք չեն տվել այդ ամենին, և նա, որպես այդպիսին, գրեթե միայնակ էր: Լավ, գուցե հնարավոր է՝ 1-2 այլ բացառություններով:

Հիմա Նիկոլ Փաշինյանի թիմը խորհրդարանում մեծամասնություն է և անում է այն ամենը, ինչ չի հաջողվել «շեֆին» ընդդիմադիր եղած ժամանակ: Արդյունքում խորհրդարանը վերածել են «մսուր-մանկապարտեզի»: Թվում էր՝ պատերազմում պարտված, հսկայական տարածքներ հանձնած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, բոլոր ոլորտներում ձախողված, երկրի ինքնիշխանությունը վտանգի տակ դրած իշխանության ներկայացուցիչները գոնե մի փոքր ամոթի զգացում պիտի ունենային ու համեստություն դրսևորեին:

Սակայն այդպես չէ, ու երբեմն տպավորություն է, թե քպականների մեջ «ավանգարդ» դիրքերում լինելու համար պարտադիր է շրիշակից ցածր մակարդակն ու ամոթի իսպառ բացակայությունը: Խորհրդարանական վերջին օրերի քննարկումները (և ոչ միայն դրանք) նշվածի վառ վկայությունն են: Հասկանալի է, որ նույնիսկ ՔՊ-ում բոլորը չեն այդպիսին, սակայն փորձը ցույց է տալիս, որ նշվածի դասին չպատկանողները, կարծես, փոքրամասնություն են ու առանձնապես իրենց ի ցույց չեն դնում…

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ