24 Մայիսի, Երեքշաբթի, 2022
KFC

Խոզի մսի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

2F85526F-0A72-43FA-B5FC-FC00A0546CCF

Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով:

Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. ցլիկի փափուկ մսի մեկ կիլոգրամը 4400 դրամ է, աղացած մսի մեկ կիլոգամը հասնում է 3000 դրամի, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4000 դրամ արժեքը: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են զգալի նվազել. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 11.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ սա է պատճառը, որ ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ