25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՌԴ-ն ՀՀ և Ադրբեջանից ակնկալում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորում. Զախարովա

Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում ՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Զախարովայի խոսքով ՝ Սոչիի պայմանավորվածությունները դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ՝ իրավիճակի կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատում:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում` սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար», – նշել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ջանքերը նույնպես շարունակվում են:

Զախարովան նաև հայտնել է, որ Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցերը քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ