20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծխախոտի գինն օրեր առաջ բարձրացել է. «Ժողովուրդ»

Հայաստան ներմուծվող ծխախոտի գինը օրեր առաջ բարձրացել է: Թանկացել են նաեւ տեղական արտադրության սիգարետները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղական արտադրության ծխախոտներից որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով:

Օրինակ՝ մոխրագույն տուփով «Արարատ» տեսակի սիգարետի գինը բարձրացել է 60-70 դրամով. օրեր առաջ այն 730 դրամ էր, այժմ վաճառվում է 790-800 դրամով: Տեղական արտադրության մեկ այլ տուփով «Արարատ» ծխախոտը 740 դրամից թանկացել է՝ դառնալով 790 դրամ: ՀՀ ներմուծվող ծխախոտի գինը բարձրացել է 10-20 դրամով: Օրինակ՝ Winston սիգարետի գինը 570 դրամից բարձրացել է՝ դառնալով 580 դրամ, սուպերմարկետ կա, որտեղ այն 600 դրամ է: Camel-ը 5 դրամով է բարձրացել, Monte Carlo-ն թանկացել է 10 դրամով. այն 400 դրամից դարձել է 410 դրամ:

Ի դեպ, սիգարետի շուկայում ոչ միայն օրեր առաջ են գնային փոփոխություններ տեղի ունեցել, այլ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ծխախոտային արտադրատեսակների 0.5 տոկոս գնաճ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ