07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Թվերն սկսել են իջնել. «Հրապարակ»

«Հայաստանում քովիդի թվերը սկսել են իջնել, հիվանդանոցներում էլ թթվածնի խնդիրը լուծվել է։ Մենք օրեր առաջ գրել էինք, որ թթվածին մատակարարող սարքերը խափանվել են, եւ հատկապես մարզային հիվանդանոցներից ահազանգեր կան, որ թթվածնի դեֆիցիտ է առկա։

Երեկ առողջապահության նախարարությունից հայտնեցին․ «Թթվածնի խնդիր այլեւս չունենք, բոլոր հիվանդանոցներն ապահովված են թթվածնով, որեւէ կայան այլեւս խափանված չէ։ Իսկ քովիդի թվերն էլ, իրավիճակից ելնելով, արդեն իջնում են»։

Նաեւ հավելեցին, որ եթե այդպես շարունակվի, ապա մարզային ԲԿ-ներում ապավերապրոֆիլավորում կարվի, այսինքն՝ քովիդով հիվանդներին սպասարկող հիվանդանոցները կվերադառնան իրենց նախկին կարգավիճակին՝ կսկսեն բոլոր հիվանդներին բուժել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ