24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլն առանց խղճի խայթ զգալու հանձնում է Սյունիքը. ՊՆ նախկին փոխնախարար /տեսանյութ/

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ պետք է համախմբվել ու դուրս բերել երկիրը ծանր վիճակից։

«Մինչև հաջորդ ընտրություններ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի կարող է չլինել, սրանք էլ՝ փախած լինեն», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զաքարյանը։

Ըստ Զաքարյանի՝ Հայաստանը հսկայական խնդիրների շղթայի մեջ է ընկնելու ապագայում՝ չունենալով անվտանգային օղակներ։

«Վստահ եմ՝ Ադրբեջանը բարձրացնելու է անկլավների խնդիրը։ Դեռ հանրայնացված չէ, թե ուրիշ որտե՞ղ կարող են մեկ գիշերվա մեջ որոշել մաքսային կետեր տեղադրել։ Այս վատ երազը պետք է ավարտել, սպասել հնարավոր չէ», – ընդգծեց նախկին փոխնախարարը։

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ պատերազմի ռիսկային վտանգները շարունակում են գոյություն ունենալ, իսկ Սյունիքը դառնում է վտանգավոր բախման կետ։
«Սյունիքը՝ Հայաստանի ռազմավարական նշանակության խաղաքարտը, Նիկոլ Փաշինյանն առանց խղճի խայթի հանձնում է։ Հանձնում է, որովհետև կամ այդպիսի խնդիր է դրված իր առաջ այն ուժերի կողմից, որոնք նրան բերել են իշխանության, կամ չունի բավարար գիտելիքներ և քաղաքական կշիռ, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն ընտրած ժողովրդի շահերը։ Մի շարք բնակավայրեր հայտնվելու են շրջափակման կամ կիսաշրջափակման մեջ», – հայտարարեց Զաքարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ