26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բա Ծառուկյանը հանգիստ ունի՞. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, արդեն հուլիսից քաղաքական գործիչները կգնան արձակուրդ, եթե, իհարկե, արդեն չեն գնացել, եւ քաղաքական դաշտում զարգացումները հավանաբար կլինեն աննշան:

Այս ամռանը քաղաքական գործիչները լավ կհանգստանան անցած խորհրդարանական ընտրություններից եւ ուժերը կհավաքեն նախագահական ընտրությունների համար, իսկ արդեն սեպտեմբերից, ինչպես ասում են, կանցնեն գրոհի:
Թերթի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում դեռ չի պատրաստվում հանգստանալ, բայց թիմը կհանգստանա:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար, նրա մամլո խոսնակը տեղեկացմամբ, առաջիկայում սպասվում է ակտիվ աշխատանքային շրջան, առիթը` սպորտն է, իսկ ավելի հստակ` Լոնդոնի օլիմպիական խաղերը: Գագիկ Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, հանգստի կմեկնի օգոստոսին, իսկ թե որտե՞ղ, դեռ հստակ չէ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ