20 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Գործող իշխանությունների համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը». «Փաստ»

0a0416d744f5d534f7608293c70cd53b_M

Հայաստանը երբեք չի ունեցել տեղեկատվական հոսքերից այս աստիճան վախեցած ու տեղեկատվական հոսքերի դեմ թույլատրելի ու անթույլատրելի գործիքներով, հնարավոր ու անհնար միջոցներով այսքան պայքարող իշխանություն: Ընդ որում, ոչ թե արտաքին, այլ առավելապես ներքին տեղեկատվական հոսքերի դեմ: Վերջին շրջանում նաև մեր հանրությունն է բավական ակտիվորեն սկսել օգտվել Տելեգրամ- ալիքներից՝ որպես այլընտրանքային տեղեկատվության միջոց։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հայաստանյան գործող իշխանությունների համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները հնարավոր տարբերակներ են մտածում վերահսկողություն սահմանել նաև ՀՀ-ում լայն տարածում ստացած Տելեգրամալիքների վրա։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում քաղաքական դիսկուրսի ու քննադատության հարթակը Ֆեյսբուքից ինչ-որ չափով տեղափոխվել է տելեգրամյան տիրույթ, իսկ Տելեգրամ-ալիքները, որպես կանոն, հնարավոր չէ «բլոկել» ֆեյսբուքյան էջերի նման, կամ ֆեյքային գրոհներ կազմակերպել։ Հատկապես վերջին հանգամանքը շատ է տխրեցնում իշխանություններին, քանի որ ֆեյքային ինդուստրիան մինչ այժմ լիարժեք աշխատեցնում են Ֆեյսբուքում։

Մյուս կողմից՝ ըստ էության, չեն կարող արգելել երկրի ներսում «Տելեգրամի» գործունեությունը, այնպես որ, հայաստանյան իշխանությունները կանգնած են դիլեմայի առաջ՝ կա՛մ հանդուրժել ու հաշվի նստել առկա վիճակի հետ, կա՛մ կտրուկ, «կացնային» միջոցներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու նպատակով։ Սակայն մինչ այժմ որևէ «խելքը գլխին» բան դեռևս չեն կարողանում մտածել:

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներին մասնագետները ոչ մեկ անգամ հուշել են, որ անիմաստ ժամավաճառությամբ են զբաղվում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ