19 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Գորիս-Կապան ավտոճանապարհը որևէ կապ չունի Արցախ տանող ճանապարհի հետ․ Նաիրի Հոխիկյան

242598582_10158524164133831_8511674788426341821_n

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեզանում մի սխալ տեղեկություն է շրջում, թե իբրև “ադրբեջանցիները կանգնեցնում են հայկական մեքենաները Արցախ տանող Գորիս-Կապան ճանապարհին”։
Սիրելի հայրենակիցներ, եթե այդպիսի կեղծիքը տարածող մարդիկ գոնե մեկ անգամ Արցախ կամ Կապան մեկնած լինեին, կիմանային, որ Գորիսից Կապան տանող ճանապարհը որևէ կապ չունի Գորիսից Ստեփանակերտ տանող ճամփի հետ։ Դրանք լրիվ այլ կողմերում են։
Կից տեղադրում եմ քարտեզ’ հստակ նշումներով, որպեսզի տեսողական առումով ևս պարզ լինի, թե որտեղ են այդ ճանապարհները։ Թեպետ ավելի լավ կլինի շաբաթ-կիրակի օրերին խորոված անելու և ընկերներով ճոխ հայրենասիրական կենացներ ասելու փոխարեն գնալ հայրենիքը ճանաչելու, լինել Սյունիքում, Արցախում, Տավուշում և մեր մյուս դրախտավայրերում, գործնականում սիրել հայրենիքը, ոչ թե օղու բաժակի մեջ։
Արցախի ճանապարհին որևէ ադրբեջանցի չկա։ Մենք նրանց տեսնում ենք միայն Շուշիի մոտ, բայց չենք շփվում, հեռվից տեսնում ենք։ Արցախ մեկնելը վտանգավոր չէ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ