26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրություններից առաջ լավություն են անում. «Հրապարակ»

«Տեւական ընդմիջումից՝ ամառային արձակուրդներից հետո Վանաձորի ավագանին երեկ նիստ է հրավիրել, սակայն այն տապալվել է քվորումի բացակայության պատճառով։ 33 հոգանոց կազմից ներկայացել են ընդամենը երկուսը, անգամ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները չեն եղել։

Պատճառը, ըստ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի, ներկայացված օրակարգն է, որտեղ տասնյակ հարցեր են ընդգրկված՝ հողատարածքներ վաճառելու, նվիրատվություն կատարելու, աճուրդի դնելու, որոշ հողատարածքներ համայնքային սեփականություն դարձնելու վերաբերյալ։

Վանաձորի համայնքային ընտրություններից առաջ քաղաքապետը, հավանաբար, որոշել է լավություն անել մերձավորներին՝ մեկին հող նվիրել, մյուսին՝ էժան վաճառել, երրորդին՝ ձեւական աճուրդով հանձնել եւ այլն: «Բայց փաստը, որ իրենց ավագանու անդամները չէին ներկայացել նիստին, վկայում է այն մասին, որ իրենց ներսում էլ միանշանակ չեն ընդունել այդ ամենը, պարզ ասած՝ իրենք իրենց մեջ չեն բարիշել՝ ում տալ, ում չտալ»,- ասաց Մարուքյանը, ով առցանց է հետեւել նիստին։ Վանաձորի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի սկզբին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ