29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այն ժողովուրդը, որը ծափ է տալիս այդ իշխանությանը` վտանգում է իր ապագան

374DB48C-92FC-47CC-B9CE-CB2DF081927B

Աննա Հովերը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն ինչ մշակույթի պակասի հետևանքն է. ասել եմ ու կասեմ:
Մինչև մենք չհիշենք մեր ով լինելը, չվերադառնանք մեր ազգային և համամարդկային ակունքներին, չցանկանանք շարունակել մեր պապերի ստեղծածը` ոչինչ էլ չի՜ լինի: Հայ լինելու հպարտությունն է կորել: Իսկ այդ զգացողությունը մեր մեջ մշակույթն էր զարգացնում, որն այսօր, ավաղ, կարծես գոյություն չունի։

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Գրականություն, երաժշտություն, նկարչություն, թատրոն, ճարտարապետություն, ցանկացած տեսակի արհեստ, և այս ամենի մեջ հայկական ոգի:

Դարեր շարունակ մեզ փրկել է մեր եկեղեցին, ազգային դպրոցն ու մեր ազգային մշակույթը: Այլապես՝ վաղուց Հայ տեսակը գոյություն չէր ունենա։ Եկեղեցին պահպանում էր մեր պետականությունը, իսկ արվեստի մարդիկ դաստիարակում էին հայրենասերների սերունդ:

 

Եթե նկատել եք, նիկոլը սպանում է ոչ միայն մեր պետականությունը, այլ նաև ազգային ոգին, արժեքները, հարգանքը, պատիվը, հայի մշակութային դեմքը։

Եկել է մի պահ, երբ այլևս դաստիարակող չկա, կրթող չկա: Մտավորականները վախից լռում են, հայրենասիրական ոգին ի սպառ վերացվել է: Էլ ի՞նչ սպասել այս սերնդից: Երբ նայում ես Սարյանի կտավներին` այդ գույներից արդեն սիրտդ արագ է աշխատում. հայկական գույներն արթնացնում են հայկական ոգին: Իսկ մեր մեծերի, դասականների ստեղծագործությունները. Րաֆֆու «Սամվելը», Դեմիրճյանի «Վարդանանքը», Շիրազի, Սևակի հայրենասիրական բանաստեղծությունները, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին…»

Ի՞նչ եղավ հայերի հետ: Գրականությունը մանկուց դաստիարակել է մեզ և սովորեցրել հայ լինել: Մոռացե՞լ եք, թե՞ այլևս չեք ցանկանում հայ լինել:

Այս իշխանություն կոչվածների մեջ չկա՞ մի կաթիլ հայի արյուն. բա ձե՞ր մեջ՝ սիրելի հայրենակիցներ:
Ինչպե՞ս եք թույլ տվել դավաճաններին ոչ միայն չպատժել, այլ կրկին ընտրվել: Իսկ մի գուցե մենք արդեն Րաֆֆու Սամվելին է՞լ ենք մեղադրում դավաճանությունը սպանելու համար…
Մեր ազգն ունի այնքան հարուստ մշակույթ, որ ամբողջ աշխարհի մարդիկ գալիս են մեզ մոտ, տեսնում են, հիանում, երանի տալիս, իսկ մենք պարզապես թքած ունենք:

Այսքան խոսում եք նախկիններից, բայց նախկինները միշտ հատուկ ուշադրություն էին դարձնում մշակույթի ոլորտի զարգացմանը, աջակցում և կարևորում այն, ոչ թե սեփական շահի, այլ պետության և հասարակության արժեքների հարստացման, նրա հանրահռչակման համար։

Այն իշխանությունը, որը չի՜ զարգացնում իր երկրի մշակույթը` դատապարտված է: Իսկ այն ժողովուրդը, որը ծափ է տալիս այդ իշխանությանը` վտանգում է իր ապագան:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ