23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեղեկատվությամբ չսպանենք ինքնասպանների հարազատներին. Ազգ

Օրեր առաջ “Ազգ”-ում տպագրված եւ ԶԼՄ-ներին ուղղված բարոյականության կոչը, որով ինքնասպանի քույրը խնդրում էր նվազագույնի հասցնել իր եղբոր ինքնասպանության մանրամասների մասին լուրերը, քանի որ դրանք ծանր ազդեցություն կարող են ունենալ մոր վրա, մի տեսակ սթափեցնող նշանակություն ուներ:

Թերթը շարունակելով թեման՝ գրում է, որ վերջին շրջանում համարյա ամեն օր ինքնասպանությունների մասին տեղեկություններ ենք լսում, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս, ու բնական է, որ նորմալ մարդիկ կուզեին տեսնել պետության մտահոգվածությունը նախ, անհանգստացնող վիճակագրության առկայության պարագայում` պետության համապատասխան օղակների ինչ-որ ձեռնարկումներ, մասնագիտական շրջանակների հարեհաս օգնություն: Սակայն դրա փոխարեն օրավուր զարգանում է հատկապես միայն մի ուղղություն ավելի` լրատվամիջոցներում հոգեցունց մանրամասների մատուցումն ու սպառնագին տեղեկատվության խտացումը, քան թե ինչ-որ բան ենք լսում պետական կառույցի մտահոգության կամ ձեռնարկվելիք քայլերի մասին: Հիմա, երբ գիտությունն այնպես է զարգացել, որ ստեղծվել են հոգեբանական ներգործության զենքեր, զանգվածային պսիխոզի ավելի գործուն միջոցներ, երբ մեզ շրջապատող պետութուններից երկուսն առնվազն կարող են մտածել այդպիսի միջոցները հայերի դեմ ուղղելու հնարավորությունը, այդպիս զենք կամ վարակիչ վիրուս դարձել է մեր տեղեկատվության միջոցներով մատուցվողը, երբ մանրամասն ներկայացվում են ինքնասպանության միջոցները, վայրը, երեւացող պատճառները, եւ շեշտը դրվում է ցնցող մանրամասների վրա` չպատկերացնելով, որ կարող են ընդօրինակելի դարձնել երեւույթը:

“Մեն-մի միակ բացատրությունը` ընթերցող շահողը, ոչ մի կերպ հավասար չէ տեղեկատվության գործած ավերին: Մինչդեռ երբ ամեն ինչի նայես կանխարգելման տեսանկյունից, այդ դեպքում սենսացիայի մատուցումն եւ ընթերցողի շահը տրամագծորեն կհակասեն իրար: Առայժմ մենք էլ մատուցենք սարսափելի վիճակագրությունն, ըստ որի վերջին տարիներին ինքնասպանությունները Հայաստանում աճի դինամիկա են արձանագրում` 2009 թվին` 498, 2010-ին` 592, 2011-ին 647 դեպք: Այս տարի երեւի ամեն օր համարյա ինքնասպանության մասին տեղեկություն ենք ստացել”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ