24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հայաստանի դե ֆակտո իշխանությունն այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը»․ Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ստեղծված իրավիճակում կարիք կա մեկ անգամ հիշեցնել միայն մեկ պարզ ճշմարտություն. ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ: Տեղի ունեցող ցանկացած գործողություն պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և չզարմանալ, որ դիմադրություն չհանդիպելու դեպքում թուրք-ադրբեջանական բանակը շարունակելու է առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքը:

Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է` ազգի օգնությամբ: Որևէ մեկը առանց մեր ջանքերի մեզ չի օգնելու, առավել ևս երբ տեսնի, որ մենք ինքներս պայքարելու կամք ու ցանկություն չունենք:

Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանի դե ֆակտո իշխանությունը այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը:

 

Այսքանը: Որևէ այլ նոր բան չկա: Մնացածը դեկորատիվ է, որն արժենում է մարդկային կյանքեր:

Ամրություն մեր զինվորներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ