04 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2022
KFC

«Ունենալու ենք հզոր խմբակցություն»․ Արսեն Բաբայան

arsen-babayan-5

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ հայտարարվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը գնալու է խորհրդարան ցուցակի առաջին 7 հոգուց կազմված խմբակցությամբ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Ինձ ճանաչողները գիտեն, որ ես թիմային խաղացող եմ և թիմի որոշումներին ենթարկվում եմ: Անձամբ պատգամավոր չեմ դառնում, քանի որ ցուցակում 29-րդ համարն եմ: Ցուցակում այդ համարը լինելս կրկին որոշել ենք թիմով ունենալով հատուկ հաշվարկ, որն այս պահին իմաստ չունի մանրամասնել:

Թեև ինքս չունեմ պատգամավորական մանդատ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ իմ աշխատանքով պակաս կարևոր եմ լինելու մեր խմբակցության համար: Ինձ համար մասնագիտական աշխատանքով զբաղվելը մշտապես եղել է կարևոր ու ամենացանկալին: Հիմա ինձ համար հնարավորություն է ստեղծվել ավելի խորությամբ զբաղվել օրինաստեղծ և փորձագիտական (մասնագիտական) գործունեությամբ, որի համար պատրաստվում եմ ներդնել ողջ գիտելիքներս ու փորձս:

 

Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի:

Թեև ֆորմալ իմաստով մենք ունենք փոքր խմբակցություն, սակայն վստահ պնդում եմ, որ փաստացի ունենալու ենք «Հայրենիք» կուսակցության ամբողջ կադրային բանկից կազմված հզոր խմբակցություն, որի արդյունավետ գործունեությանը սպասարկելու են նաև լավագույն փորձագետները»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ