20 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Փողոց գումարած խորհրդարանական ուժեղ ընդդիմություն՝ կբերի ավելի ուժեղ արդյունքի. Վահան Բաբայան

untitled_17_9991.thumb

«Իրականում Հայաստանում անցկացվեցին ոչ թե ընտրություններ, այլ չընտրություններ»,- ասուլիսում ասաց Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը:

Ըստ նրա, այն, ինչ եղավ, ընտրություններ անվանելը բարդ է. «Տեսանք, թե ինչպիսի մթնոլորտում անցավ այս ընտրությունները, ինչպիսի տեռորի էին ենթարկվում ընդդիմադիր գործիչները, տարբեր մարդիկ, ինչպիսի հակաքարոզչություն և ցենզուրայից դուրս քարոզարշավ էր վարում կապիտուլյանտը: Ցավոք սրտի, արձանագրեցինք, որ Հայաստանն օկուպացրած ռեժիմը շարունակում է վայելել շատ մարդկանց վստահությունը: Բայց այդ ռեժիմը մոլորեցնելով, խաբելով, շարունակում է մարդկանց հույս տալ, որ վաղը լավ է լինելու»:

Վ.Բաբայանի կարծիքով, գնահատելով տեղի ունեցածը, պետք է ընդամենն արձանագրել. «Հայաստանում օկուպացիոն ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է իր պաշտոնավարումը, Հայաստանը պատմության մեջ մտավ որպես առաջին երկիրն աշխարհում, որ կապիտուլյանտների իշխանությունը, տապալած պետության իշխանությունը, իր հողերը թշնամուն հանձնած իշխանությունը վերարտադրվեց իր ժողովրդի քվեով»:

Նա վստահ է, որ սա փուչիկի նման մի բան է, շատ արագ պայթելու է, կեղծիքները, պարտադրանքները, ահաբեկումները ջրի երես են դուրս գալու:

Վ. Բաբայանն ասաց, որ այսօր գործող իշխանության նպատակն է պետական համակարգի քայքայումը. «Նոր փուլ է սկսվում, այդ նոր փուլի ընթացքում իրենք պետք է կարողանան մինչև վերջ ջախջախել Հայաստանի պետական համակարգը, քաղծառայողի ինստիտուտը, մեկ տարի հետո կունենանք վերջնականապես ջախջախված, փոշիացած պետական ապարատ: Սա է իրենց խնդիրը»:

Ըստ նրա, Փաշինյանը փորձում է Հյուսիսային Կորեայի նման մի պետություն ձևավորել, ամեն ինչ անել իբր ժողովրդի անունից, բայց, իհարկե, այստեղ ժողովուրդը որևէ կապ չունի: Նա կարծում է, որ ամիսների ընթացքում Փաշինյանին ընտրածները շատ մեծ հիասթափությամբ, հնարավոր է մուրճերն իրենց ձեռքն առած, գնան Փաշինյանի դուռը:

Վ.Բաբայանի խոսքով, Փաշինյանին ավելի մեծ հարված է սպասվելու, այդ վերջին հարվածից նա ուշքի չի գալու, նրա թիմը կործանվելու է:

«Վստահ եմ՝ մեր ժողովրդի գիտակից մասն ի վերջո փողոց է դուրս գալու: Բոլոր ճանապարհները տանում են դեպի փողոց: Հայաստանում իշխանությունը փոխվելու է փողոցով»,- ասաց քաղաքական գործիչը:

Վահան Բաբայանը վստահություն հայտնեց, որ նոր ձևավորված խորհրդարանական ընդդիմությունը  գոնե իրական ընդդիմություն է:

«Ունենք որակապես այլ ընդդիմություն, բայց դա չի կարող հանգուցալուծի խնդիրը: Առավել ևս Հայաստանում միայն ընտրություններով հարցը չի լուծվելու: Կրկնում եմ՝ հարցը պետք է լուծել փողոցում: Ժողովուրդը պետք է փողոցում հավաքվի, արտահայտի իր կարծիքը, պայքար սկսի: Երբ կլինի դա, չեմ կարող ասել, ժամանակ է պետք ու պետք է ընտրվեն այնպիսի առաջնորդներ, որոնք ոչ թե հարթակից հեքիաթներ պատմեն, այլ կոնկրետ գործողություններ առաջարկեն, ժողովրդին ոտքի հանեն, փորձեն պայքարը շարունակել խորհրդարանական ընդդիմության հետ միասին:

Փողոց գումարած խորհրդարանական ուժեղ ընդդիմություն՝ կբերի ավելի ուժեղ արդյունքի, քան ունեինք նախկինում»,- ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ հավելելով, որ ընդդիմության ներսում էլ պետք է լինի կոնսենսուս, ընդդիմությունն իր մեջ ուժի գտնի, համախմբվածություն դրսևորի, չմոռանա, որ իր գլխավոր թիրախը Փաշինյանի ռեժիմն է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ