16 Հոկտեմբերի, Saturday, 2021
KFC

«Առաջիկայում ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում ՀՀ–ի թուրքացումը՝ վիլայեթացումը անխուսափելի է»

maxresdefault

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում․․․

Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հերթական տարեկան ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած են թուրք հասարակության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացված բավական մանրամասն հարցումները։

Զեկույցը տարողունակ է և ես օրերս ավելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կկիսվեմ միայն մի տվյալով։

«Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է «Հայաստան»։ Մեզանից «առաջ են» միայն ԱՄՆ-ն և Իսրայելը։
Եթե համեմատենք նախորդ տարիներն անցկացված հարցումների հետ, ապա Հայաստանը թուրքերի աչքերում որպես սպառնալիք մեծացել է։

Ինչի՞ մասին է սա վկայում։

◾️ Հայաստանին թուրք հասարակության մեծագույն մասը համարում է թշնամական պետություն։

◾️ Հայաստանի՝ որպես սպառնալիքի ընկալման աճը հուշում է, որ Թուրքիայում Հայաստանի և հայության դեմ թուրքական պետությունը իրականացնում է համապատասխան քարոզչական աշխատանք։

◾️ Թուրքիայի կողմից Հայաստանին այսօր պարտադրվող նոր նախապայմանները «խաղաղության» և հարաբերությունների կարգավորման դիմաց հիմնվելու են նաև այս հենց այս հակահայկական տրամադրությունների վրա։

Թուրքիան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլիանտ իշխանությունը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թյուրքական միջանցքից մինչև Կարսի պայմանագրի ճանաչում։

Առաջիկայում այդ ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում Հայաստանի թուրքացումը՝ վիլայեթացումը անխուսափելի է։ Այս հարցումն էլ հիշեցնում է, որ նույնիսկ Հայաստանը նվաճելու պարագայում Թուրքիան չի պատրաստվում մեզ հետ խոսել հավասարը հավասարի պես»։

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ