24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նրա ծննդյան օրվա առթիվ ներկայացված է հետևյալ շնորհավորական ուղերձը.

«Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
Շնորհավորում ենք, պարո՛ն Նախագահ:

Պետականաշինության և բանակաշինության գործում Ձեր ներդրումն անուրանալի է:

Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ` Ձեր կյանքի հերթական դժվարին փուլում տասնյակ հազարավոր Ձեր աջակիցների հետ արտաքին թշնամու և ներքին ապազգային, հակապետական ուժերի դեմ պայքարում:

Աստված Ձեզ զորություն տա այդ պայքարը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում, որպեսզի կրկին տեսնեք Ձեր պաշտելի Արցախը ազատ, անկախ և հուսալիորեն պաշտպանված, նաև Ձեր ջանքերի արդյունքում կառուցված երբեմնի հզոր, անպարտելի հայոց բանակը` վերստին հպարտության արժանի, մեր պետական սահմանները` անխախտ, Հայաստանը` ազգային, հզոր, աշխարհի հետ համաքայլ զարգացող, միջազգային գործընկերների կողմից հարգված և բարեկեցիկ պետություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ