07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

ԲՀԿ-ի, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների ակտիվիստների շրջանում եղան ձերբակալումներ. «Գելլափ»-ի տնօրենը՝ հարցման և ընտրությունների պաշտոնական տվյալների տարբերության մասին

f60dae1a5dc23f_60dae1a5dc26d.thumb

Մենք պատասխանատու ենք մեր հարցումների համար, խնդիր չունենք բացատրելու, թե ինչպես է իշխող ուժն արձանագրել բարձր ցուցանիշ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գելլափ Ինթերնեշնլ» ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն՝ անդրադառնալով նախընտրական հարցումների և ընտրությունների պաշտոնական տվյալների տարբերությանը:

Այդուամենայնիվ, նկատեց՝ հարցվածների 28.7 տոկոսն ասել էր, որ քվեարկելու է «Հայաստան դաշինքի» օգտին, բայց ընտրություններում արձանագրվել է 21.09 տոկոս: Ցուցանիշը 7.5 տոկոսով ցածր է: Նավասարդյանը նշեց, որ նույնն պատկերն է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի մոտ՝ 5.58 տոկոսով նվազում:

«Բացատրությունը հետևյալն է՝ ոստիկանության և ԱԱԾ կողմից տեղի ունեցան ակտիվ գործողություններ, և «Բարգավաճ Հայաստանի», «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան» դաշինքի որոշ ակտիվիստների շրջանում եղան ձերբակալումներ: Կարծում եմ՝ եթե իրենք այդ գործողություններն արել են, արել են ամենաակտիվ անդամների հետ կապված», – ասաց նա՝ ավելացնելով, որ «Լուսավոր Հայաստանի» դեպքում ևս ցուցանիշի նվազում կա: Պաշտոնական տվյալներով թիվը 1.22 տոկոս է, իսկ վերջին հարցումով՝ 2.1 տոկոս է:

Նավասարդյանի խոսքով՝ տարբերությունը բացատրվում է նրանով, որ տեղի է ունեցել ԼՀԿ-ի ընտրողների միգրացիա՝ դեպի իշխող ուժ: Ըստ նրա՝ դա միայն ԼՀԿ-ի ընտրողներին չի վերաբերում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ