29 Հունվարի, Կիրակի, 2023
KFC

Ցանկանում եմ, որպեսզի ազգային իշխանություն ձեւավորվի. Արա Զոհրաբյան

default (2)

Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը քվեարկեց Գ. Լուսավորիչի 15/1 հասցեում գտնվող թիվ 4 մանկապարտեզում, 9/17 տեղամասում:

Նա քվեարկության էր եկել տիկնոջ եւ փոքրիկ դստեր հետ: Արա Զոհրաբյանն ասաց, որ ցանկանում է, որպեսզի ազգային իշխանություն ձեւավորվի, եւ այս ընտրություններով ժողովուրդը մերժի ապազգայինը:

«Զարթոնքի» թեկնածուն հավելեց, որ իրենց ակնկալիքն է, որ ԱԺ-ում լինեն արժեհամակարգի պաշտպանները: Արա Զոհրաբյանն ասաց, որ անկախ նրանից` ժողովրդի մեծամասնությունն իրենց կտա քվեն, թե ոչ, միեւնույն է՝ իրենց գործը շարունակելու են:

Արա Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ թեեւ իրենց կուսակցությունը նոր է, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարել են ապազգային երեւույթների դեմ:

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ